Al-Jazeera-ն սեփական լրատվական հեռուստաալիքն է թողարկում ԱՄՆ-ում

10:47 • 20.08.13

Al-Jazeera հեռուստաընկերությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Կատարում,  իր սեփական հեռուստաալիքն է թողարկում ԱՄՆ-ում։ Ամերիկյան լրատվական շուկայում նոր ալիքը՝ Al-Jazeera America-ն, պատրաստվում է մրցակցել այնպիսի հսկաների հետ, ինչպիսին են՝ CNN-ը, Fox News-ը և MSNBC-ը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Al-Jazeera America-ն ստեղծվել է ամերիկյան Current TV մալուխային ալիքի հիման վրա, որը հիմնել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը։ Al-Jazeera-ն այդ մեծ հեղինակություն չվայելող ալիքը գնել է այս տարվա հունվարին։

 

Նոր հեռուստաալիքի գրասենյակը կլինի Նյու Յորքում և կունենա 11 բյուրո ամբողջ երկրում՝ Վաշինգտոն, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Դալաս, Չիկագո, Մայամի և այլն։ Նոր ալիքի պոտենցիալ լսարանը մոտ 50 մլն մարդ է։