Չեխիայի խորհրդարանը վաղաժամ դադարեցրել է իր գործունեությունը
Չեխիայի խորհրդարանը վաղաժամկետ դադարեցրել է իր աշխատանքները, ինչի օգտին քվեարկել է Ներքին պալատի պատգամավորների մեծ մասը: Դեմ են քվեարկել միայն 7 օրենսդիրներ, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Դեմ քվեարկողների քիչ թվաքանակը բացատրվում է նրանով, որ մինչ քվեարկության սկսվելը նախկին իշխող «Քաղաքացիական ժողովրդավարական» կուսակցության պատգամավորները ցուցադրաբար հեռացել էին դահլիճից:
Օրենքի համաձայն՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում խորհրդարանը լուծարելու մասին որոշումն ընդունելուց ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում: Նոր ընտրությունների անցկացման ամսաթիվը կնշանակի նախագահ Միլոշ Զեմանը:
Հերթական ընտրությունները Չեխիայում պետք է անցկացվեին հաջորդ տարվա մայիսին, գրում է աղբյուրը:










