Առաջարկվել է խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ ուսման վճարների թանկացման հարցով
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նամակով դիմել են հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Այս մասին հաղորդում են «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունից:










