Իրանի արտգործնախարարը կդառնա միջուկային հարցով նոր բանակցողը
Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը միջնորդ «վեցյակի» հետ բանակցություններ կվարի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։
Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի ընտրությունից հետո, Իրանը բազմիցս հայտարարել է, որ կփոխի բանակցողին։ Ավելի վաղ այն վարում էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը։
Երկրի նոր իշխանություններն արդեն հաղորդել են, որ փոխելու են կտրուկ տոնը, որը բանակցություններում օգտագործում էր Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։










