Իսրայելն ու Պաղեստինը բանակցություններ են անցկացրել Երուսաղեմում

18:49 • 20.08.13

Պաղեստինցի և իսրայելցի դիվանագետները խաղաղ բանակցությունների երկրորդ փուլի շրջանակներում հերթական հանդիպումն են անցկացրել Երուսաղեմում, հայտնում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով:

 

Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչների միջև նախորդ հանդիպումը, որը գաղտնի էր անցկացվել, ևս տեղի էր ունեցել Երուսաղեմում:

 

2010-ին դադարեցված խաղաղ բանակցությունների վերսկսման մասին երկրները հայտարարել էին 2013-ի հուլիսին՝ Վաշինգտոնում անցկացնելով քննարկումների առաջին փուլը: