Հղի կնոջ բերումով շվեդուհիները մեկ օրով մուսուլման են դարձել՝ ի նշան համերաշխության (լուսանկարներ)
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը մեկ օրով վերածվել է մուսուլմանական քաղաքի, որտեղ հենց շվեդուհիները գլխաշոր են կրում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Շվեդուհիները «Հիջաբի (գլխաշորի) ճիչը» խորագրով ակցիա են անցկացրել՝ ի նշան այնտեղ բնակվող մի հղի մուսուլման կնոջ հետ համերաշխության, որն իր կրոնի պատճառով հարձակման էր ենթարկվել: Մի քանի տղամարդ հանել էին նրա գլխաշորը, ասել, որ նրա նմաններն իրենց երկրում տեղ չունեն և գլուխը հարվածել մեքենայի: Մուսուլմանուհուն ուղեղի ցնցումով հիվանդանոց էին տարել, ոչ ոք չէր ձերբակալվել:
Իրավապահների անգործությունը վրդովել էր շվեդուհիներին: Շատ արագ շվեդական ինտերնետը, ակցիայի շրջանակներում, ողողվել էր հիջաբով շվեդուհիների լուսանկարներով:










