Ինքնասպանության փորձ. Գարեգին Նժդեհ կամրջից 20-22 տարեկան քաղաքացի է փորձում ցած նետվել (թարմացված)
Օգոստոսի 20-ին` ժամը 10:33-ին, ահազանգ է ստացվել, որ 20-22 տարեկան քաղաքացի է փորձում ցած նետվել Գարեգին Նժդեհ կամրջից:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13։38
Պարզվել է, որ Ա. Փ.-ն (ծնվ. 1986 թ.) ողջ է: Ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են «Սասունցի Դավիթ» կայարան:
Ա.Փ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:










