Մեղադրանքներ են ներկայացվել Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆին
Պակիստանի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆը երեքշաբթի կանգնել է Ռավալինդի քաղաքի ահաբեկչության հետ կապված գործերով դատարանի առաջ. նրան ներկայացվել են հանցավոր պայմանավորվածության և 2007թ.-ին նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Մուշարաֆի մեղքն ապացուցելու դեպքում նրան մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է սպառնում։
Նախկին վարչապետը սպանվել է 2007թ. դեկտեմբերի 27-ին Ռավալինդիում կայացած նախընտրական արշավի ժամանակ։ Մուշարաֆի դեմ մեղադրանքները հիմնված են քաղաքի ոստիկանության նախկին ղեկավարի ցուցմունքների վրա։










