Փոթին հեղեղման վտանգի առաջ է

13:00 • 20.08.13

Վրաստանի ամենամեծ նավահանգիստը՝ Փոթին, հեղեղման վտանգի առաջ է կանգնել։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը՝ Վրաստանի հանրային հեռարձակողին հղումով, քաղաքի մոտ գտնվող Ռիոնի գետի հիդրոհանգույցը շարքից դուրս է եկել։
 

Այդ հիդրոհանգույցը քաղաքը պաշտպանում է հեղեղումից և նաև կամրջի դեր է կատարում։
 

Մասնագետներն օրերս ուսումնասիրել են կայանի վիճակը և վտանգավոր եզրակացության հանգել։ Եթե իշխանություններն արագ այն կարգի չբերեն, ապա Փոթիի մեծ մասին լիակատար հեղեղում է սպառնում, այդ թվում և նավահանգստին, որը կհայտնվի ծովի հատակին։

 

Տեղի իշխանություններն ու մասնագետները հայտարարում են, որ կառույցի անհապաղ վերանորոգման համար անհրաժեշտ է 18 մլն լարի։


Քաղաքին սպառնացող վտանգն օր օրի ավելանում է։