Կարմիր խաչի նախագահը 21 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Հյուսիսային Կորեա
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը ժամանել է Հյուսիսային Կորեա՝ քննարկելու 1950-53 թթ. կորեական պատերազմի ժամանակ բաժանված ընտանիքների վերամիավորման հարցը, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:
Կարմիր խաչի նախագահի այցը Հյուսիսային Կորեա առաջինն է 21 տարվա ընթացքում: Ժնևում ԿԽՄԿ ներկայացուցիչ Էվան Ուոթսոնը հայտարարել է, որ միջազգային կազմակերպության նախագահի այցը ընտանիքների վերամիավորման գործընթացի շուրջ քննարկումներին ուղղված առաջին քայլն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ բաժանված ընտանիքները կարող են կրկին հանդիպել սեպտեմբերին՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունների համաձայնությամբ:










