Հորդանանը սկսել է Կարմիր ծովից դեպի Մեռյալ ծով ջրատարի կառուցումը
Հորդանանը սկսել է ջրատարի կառուցման նախագծի առաջին փուլը, որով Կարմիր ծովից ջուրը կգնա դեպի Մեռյալ ծով:
«Կառավարությունը հաստատել է նախագիծը տեխնիկական, երկրաբանական, ինչպես նաև քաղաքական և տնտեսական բազմամյա հետազոտությունների հիման վրա»,- Ամանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թագավորության վարչապետ Աբդալլահ ան-Նուսուրը, գրում է Взгляд-ը:
Նախագծի արժեքը գնահատվում է 980 մլն դոլար: Ջրատարի միջոցով Հորդանանը կկարողանա տարեկան հավելյալ 100 մլն խմ ջուր ստանալ:
Հորդանանին, որի տարածքի 92 տոկոսն անապատ է, ջրի հավելյալ պաշարներ են հարկավոր իր 6,8 մլն բնակչությանը և հարյուր հազարավոր սիրիացի փախստականներին խմելու ջրով ապահովելու համար:
Կառավարության տվյալներով՝ մինչև 2015 թվականը թագավորությունը տարեկան 1,6 մլրդ խմ ջրի կարիք է ունենալու:










