Կառավարության մասնաշենքի պատշգամբից մարդ է նետվել ու մահացել (թարմացված)

13:35 • 20.08.13

Կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից, որտեղ տեղակայված է Կրթության և գիտության նախարարությունը, մի տղամարդ է ցած նետվել ու մահացել, այս մասին տեղեկացնում է Lragir.am–ը:


Աղբյուրը նշում է, որ ըստ նախնական տեղեկության՝ նա Բնապահպանության նախարարության աշխատակից էր:


Ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am–ին հաստատեցին լուրը՝ նշելով, որ մահացածը 1991թ. ծնված Հայկ Հայրապետյանն է։


Կատարվում է հետաքննություն։


13.52

Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում հաստատեց, որ մահացածը Բնապահպանության նախարարության աշխատակից է և հայտնեց, որ նա ընդմիջումից հինգ րոպե առաջ դուրս է եկել աշխատասենյակից, ինչից հետո տեղի է ունեցել դեպքը։


«Աշխատակիցները նրան բնութագրում են որպես պարտաճանաչ, բարեխիղճ աշխատող և աշխատանքային կոլեկտիվի կողմից շատ սիրված մարդ»,– ասաց Հայկ Հակոբյանը։


Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղարը նաև նշեց, որ ինքը չի տիրապետում մանրամասներին, մասնավորապես, թե արդյոք Հայկ Հայրապետյանն ինքնասպանությո՞ւն է գործել, թե տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Սակայն նա վստահություն հայտնեց, որ բազմաթիվ ականատեսներ կլինեն, քանի որ դեպքը տեղի է ունեցել նախարարության ընդմիջման ժամին։