Հայտնի է առևանգված թուրք օդաչուների գտնվելու վայրը. Թուրքիայի փոխվարչապետ

10:08 • 20.08.13

Հայտնի է «Թուրքական ավիաուղիներ» ընկերության Բեյրութում առևանգված երկու օդաչուների գտնվելու վայրը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։

 

«Մենք պարզել ենք օդաչուների գտնվելու վայրը և գիտենք, որ նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում»,-ասել է Առընչը։

 

Փոխվարչապետի խոսքով՝ Թուրքիան անում է հնարավորը նրանց հնարավորինս արագ ազատ արձակման համար, սակայն ազատ արձակման հստակ ժամկետ նշել դեռևս չեն կարող։

 

Հիշեցնենք, որ թուրք օդաչուներն առևանգվել էին անցյալ շաբաթ, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, օդանավակայանից հյուրանոց մեկնելու ճանապարհին։

Նրանց առևանգած խմբավորումն օդաչուների ազատ արձակման դիմաց պահանջում էր ազատ արձակել Սիրիայում առևանգված 9 լիբանանցիներին։