Կոմիտաս 5-ի բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կտրել է երակները

15:33 • 21.08.13

Կոմիտասի 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանն, ով դեռ առավոտից նստել էր «Լիբեր» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի մեջ՝ խանգարելով վարորդին փորման աշխատանքներ կատարել, մոտ մեկ ժամ առաջ բարձրացել է բարձր լարման ենթակայանի մոտ գտնվող պարսպի վրա և սպառնացել կտրել երակները:

 

Երիտասարդն, ի վերջո, իրագործել է մտադրությունը: Նրան բավական ուշացումով հաջողվել է հոսպիտալացնել: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Tert.am-ին փոխանցեց, որ ոստիկաններն անգամ այդ պայմաններում տղային պատի վրայից իջեցնելու ժամանակ քաշքշել են: Անուշավան Պետրոսյանին, ամբողջովին արյան մեջ կորած, տեղափոխել են շտապօգնության մեքենա՝ առաջին օգնություն ցույց տալու նպատակով:

 

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք, հիշյալ հասցեում դեռ վաղ առավոտից բողոքի ակցիա էր սկսվել, որն ուղեկցվել էր բախումներով: