Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայկական եկեղեցի է այցելել

10:52 • 21.08.13

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դևիդ Ռեդդաուեյն այցելել է Քայսերիի (Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, տեղեկացնում է թուրքական Haber3 լրատվական կայքը։

 

Նա մի քանի կրոնական կենտրոններ այցելելուց հետո ուղևորվել է Կեսարիա, մոմ վառել հայկական եկեղեցում ու նվիրատվություն արել եկեղեցու հիմնադրամին։

 

Դեսպանը հիշեցրել է, որ ժամանակին հայերի և թուրքերի միջև պատմական և գեղեցիկ միասնություն է եղել, և այդ շինություններն անցյալի ապացույցներն են։

 

Բրիտանացի դիվանագետը նշել է, որ երկու ժողովուրդների պատմության ընթացքում որոշ դժվարություններ են առաջացել, որոնք հնարավոր է լուծել, եթե երկու երկրների միջև հանդիպումներ տեղի ունենան։
 

Հայկական եկեղեցի այցելելուց հետո դեսպանը նաև որոշ մզկիթներ է այցելել։