Գեղարքունիքում վթարի հետևանքով մեկ տարեկան երեխա է մահացել
Գեղարքունիքի մարզում այսօր տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով մեկ տարեկան երեխա է մահացել, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
Ժամը 10:30-ի սահմաններում Սևան-Զովաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` Սևանի հոգեբուժական կենտրոնի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի 55-ամյա Արթուր Ալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 OD 733 համարանիշի, 26-ամյա Տիգրան Վարդանյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 34 SS 061 hամարանիշի և 22-ամյա Վոլոդյա Ստեփանյանի վարած «Գազ 2401» մակնիշի 03 US 064 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Մոսկվիչի» ուղևորներ՝ 1-ամյա Մանե Վարդանյանը, 23-ամյա Մերի Վարդանյանը և 15-ամյա Մարի Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ մեկամյա երեխան մահացել է:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։










