Ալ-Բարադեյին կդատեն՝ «երկրի շահերը դավաճանելու համար»
Եգիպտոսի նախկին փոխվարչապետ Մուհամեդ ալ-Բարադեյին կդատեն՝ «երկրի շահերը դավաճանելու» համար, հայտնում է gazeta.ru-ն՝ Al-Jazeera-ին հղումով։
Քաղաքական գործչին մեղադրում են նրա համար, որ նա հրաժարական է տվել անհարմար պահի՝ դրանով իսկ ոչ շահեկան վիճակում դնելով Եգիպտոսը միջազգային հանրության առաջ։ Ալ-Բարադեյին սպառնում է $1,5 մլն տուգանք։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի նախագահն ընդունել է ալ-Բարադեյի հրաժարականը, որի պատճառը «երկրում բռնությունների բարձր մակարդակն է»։










