«Խաղաղ օվկիանոսի թագուհուն» արտահանձնել են հայրենիք
Մեքսիկացի նարկոբարոնուհի Սանդրա Ավիլա Բելտրանը, ով հայտնի է որպես «Խաղաղ օվկիանոսի թագուհի», ԱՄՆ-ում բանտից դուրս գալուն պես արտահանձնվել է Մեքսիկա, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ի դաշնային դատավորն ավելի վաղ 52-ամյա Բելտրանին դատապարտել էր 70 ամսվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով հայրենիքում անազատության մեջ անցկացրած տարիները՝ ազատ է արձակել նրան:
Հայրենիք վերադառնալուն պես կնոջը կրկին ձերբակալել են օդանավակայանում՝ մեղադրելով փողերի լվացման համար:










