Հերթական գողությունը Կաննում. ոսկերչական խանութից 70 հազ. եվրո արժողությամբ մատանի են գողացել
Կաննում (Ֆրանսիա) իրականացվել է հերթական գողությունը։ Հանցագործները ոսկերչական խանութից դուրս են բերել 70 հազ. եվրո արժողությամբ ադամանդե մատանի։ Ընդ որում՝ դա այնպես են արել, որ սեփականատերերը նույնիսկ չեն հասկացել, որ իրենց թալանում են, գրում է rosbalt.ru-ն։
Երկու տղամարդ, որոնք, ականատեսների վկայությամբ, Արևելյան Եվրոպայից են, նույնիսկ չեն սպառնացել վաճառողներին։ Գնորդ ձևանալով՝ նրանք խնդրել են խանութի աշխատակցուհուն ցույց տալ իրենց զարդերը, որից հետո տղամարդկանից մեկը դուրս է եկել խանութից՝ իբր բանկոմատ փնտրելու համար։ Մյուս տղամարդը շարունակել է զրուցել աշխատակցուհու հետ։
Այժմ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսաձայնագրությունները՝ հույս ունենալով պարզել հանցագործների ինքնությունը։
Հիշեցնենք, որ այս ամառ Կաննում տեղի են ունեցել մի քանի գողություններ. Kronometry թանկարժեք ժամացույցների խանութը թալանվել է երկու անգամ, Novotel հյուրանոցից տարել են 1 մլն եվրո արժողությամբ զարդեր և այլն։










