Kodak-ը շուտով սնանկացումից դուրս գալու նախագիծ կիրականացնի

15:10 • 21.08.13

Kodak ընկերությունը ստացել է ամերիկյան դատարանի հավանությունը՝ սնանկացումից դուրս գալ որպես փոքր թվային լուսանկարչական ընկերություն, գրում է BBC News-ը:

 

Նյու Յորքում ավելի քան 100 տարի առաջ հիմնադրված, ժամանակին լուսանկարչության մեջ ամենամեծ անունն ունեցող ընկերությունը նախատեսում էր սնանկացումից դուրս գալ դեռ հուլիսին: ԱՄՆ դատավոր Ալան Գրոփերը համաձայնել է ընկերության նախագծերին, ինչը նշանակում է, որ երկու շաբաթից այն կսկսի իր կոմերցիոն գործունեությունը:

 

Eastman Kodak Co.-ն սնանկացման շեմին է հայտնվել՝ չդիմանալով թվային լուսանկարչական սարքեր արտադրելու մրցավազքին: Ընկերությունը վաճառել է մի շարք բիզնեսներ և արտոնագրեր: Այժմ այն պատրաստվում է մասնագիտանալ տպագրության մեջ: