Ֆուկուսիմայի միջուկային ճգնաժամը հասել է 2 տարիների ընթացքում լրջագույն մակարդակի
Ճապոնիայի միջուկային գործարանում ճգնաժամը հասել է ծանրագույն մակարդակի վերջին երկու տարիների ընթացքում:
Միջուկային գործարանի համակարգողը հայտնել է, որ ճառագայթման բարձր վտանգ պարունակող ջուրը արտահոսում է պահուստային ցիստեռներից: Բացի այդ՝ հնարավոր է, որ էլ ավելի շատ ցիստեռներից արտահոսի աղտոտված ջուրը, հայտնում է Huffington Post-ը:
Միջուկային կարգավորման փորձագետի պնդմամբ՝ կազմակերպությունը ստիպված է ճգնաժամային իրավիճակը առաջին աստիճանից փոխել «վթարային» երրորդ աստիճանի։
Ֆուկուսիմայի 2011թ. աղետից հետո ջրի արտահոսքի մասին այս հայտարարությունը ապշեցրել է Չինաստանին, որը պահանջել է հստակ տեղեկություն հաղորդել իրավիճակի մասին:
Հաղորդվում է, որ ջուրն այնքան աղտոտված է, որ դրան մոտ կանգնած մարդը մեկ ժամվա ընթացքում կարող է ճառագայթման ենթարկվել այնքան, որքան սահմանված է միջուկային գործարանի աշխատողի համար մեկ տարվա ընթացքում:










