Բակո Սահակյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան օրվա կապակցությամբ

10:18 • 21.08.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

 

Ուղերձում ասված է.

«Վեհափառ Տեր,


Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:


Ձեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Մայր եկեղեցու զորացման և հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը:


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, արևշատություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մեր հավատավոր ժողովրդի»: