Գերմանիայի ռեստորաններից մեկում տղամարդը սպանել է 2 հոգու, վիրավորել 5-ին և ինքնասպան եղել

09:46 • 21.08.13

Գերմանիայի հարավում գտնվող Դոսենհայմ քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում երեք մարդ է մահացել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Ոստիկանության նախնական տվյալներով՝ ռեստորանում անշարժ գույքի սեփականատերերի ասոցիացիայի անդամների հանդիպում է տեղի ունեցել: Անդամների միջև վեճ է ծագել, ինչից հետո նրանցից մեկը լքել է հաստատությունը և շուտով վերադարձել ատրճանակով: Հարձակվողը սպանել է 2 հոգու, վիրավորել ևս 5-ին, ինչից հետո ինքնասպան է եղել: Վիրավորներին տարել են տեղի հիվանդանոց, նրանց վիճակը ծանր է:

 

Ոստիկանության խոսքով՝ հարձակվողի գործողությունների հստակ շարժառիթները դեռ պետք է պարզել:

 

Ռեստորանում միջադեպի ժամանակ 20 այցելու է գտնվել: