Ճգնաժամի շրջանում առանց աշխատանք մնացած ներգաղթյալները սկսել են թալանել հունական խանութները

17:30 • 21.08.13

Հունաստանում ավելացել է մթերային խանութներից գողությունների թիվը։ Ներգաղթյալները, որոնք ճգնաժամի շրջանում մնացել են առանց աշխատանքի և նպաստների, գողություն են անում փոքր խանութներից, իսկ սուպերմարկետներում  գողացածն ուտում են անմիջապես սրահում, գրում է Russia Today-ը։ 

 

Թալանվել են նաև հունական սոցիալական ծառայությունները, որոնք անվճար սնունդ են բաժանում։ Նրանք հայտնել են, որ մթերքներն անհետանում են պահեստներից։

 

Ոստիկանությունը գրանցել է նրբերշիկների, ձիթապտուղների, ձեթի, շոկոլադի և սուրճի գողության մեծ աճ։


Սուպերմարկետներում գողության վնասներն այս տարի կարող են գերազանցել 95 մլն եվրոն, հաշվարկել են վերլուծաբանները։