Հունաստանում նոր պետական հեռուստաընկերություն է գործարկվել
Նոր հունական պետական հեռուստաալիքն այսօրվանից սկսել է հեռարձակումը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Նոր ալիքի բացումը կատարվել է ERT նախկին պետական ալիքի փակումից մոտ 2 ամիս անց. մի իրադարձություն, որը քաղաքական սուր ճգնաժամի էր հանգեցրել։
Հունական պահպանողական կառավարությունը ստիպված է եղել փակել հեռուստաալիքը հունիսի 11-ին և աշխատանքից ազատել բոլոր աշխատակիցներին, որոնց թիվը հասնում էր 2.700-ի։ Դրան հաջորդող բողոքները հանգեցրել են կառավարությունից ձախ թևի ներկայացուցիչների դուրս գալուն։
Ալիքի փակման պահից նրա աշխատակիցները գրավել էին ընկերության շենքն Աթենքում և շարունակել ինքնուրույն թողարկել հաղորդումներ, որոնք Եվրոպական հեռարձակողների միությունը փոխանցում է համացանցի և արբանյակների միջոցով։










