Կոմիտաս 5ա հասցեում բողոքի ակցիային մասնակցող Տիգրան Խզմալյանին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)

14:03 • 21.08.13

Կոմիտաս 5ա հասցեում բնակիչների բողոքի ակցիային մասնակցող Տիգրան Խզմալյանին րոպեներ առաջ տեղափոխել են ոստիկանություն: Բնակիչների մեկը Tert.am-ին հեռախոսով փոխանցեց, որ բնակիչների և ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում: Փորձել են փողոցը փակելով և պատ կազմելով արգելել, որ Տիգրան Խզմալյանին ոստիկանները տանեն:


«Մեզ քաշքշեցին, գցեցին գետին: Սարսափելի իրարանցում էր, բայց չկարողացանք ինչ-որ բան անել, Տիգրանին Խզմալյանին գցեցին մեքենան ու տարան ոստիկանություն»,- հայտնեց Կոմիտաս 5ա շենքի բնակչուհին:


Տեսանյութը՝ Ա1+-ի