Կոմիտասի 5 հասցեում թեժ իրավիճակ է. ոստիկանների և բնակիչների միջև արդեն բախում է սկսվում

11:44 • 21.08.13

Tert.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ ռեժիսոր Տիգրան Խզմալյանից առ այն, որ Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը նորից կտրուկ թեժացել է, եկել են կարմիր բերետավորներ, որոնք փակել են շինարարության տարածքը, բանվորներին ներս են թողել և շինարարությունը շարունակվում է:

 

Տեղում ներկա է Արաբկիրի ոստիկանությունը: Կանայք փորձում են ներս մտնել, որպեսզի կանգնեցնեն շինարարությունը, իսկ ոստիկանությունը՝ 20-ի չափ ոստիկաններ, խոչընդոտում են նրանց մուտքը: Մեզ հետ հեռախոսազրույցի պահին լսափողի մյուս կողմում աղմուկ-աղաղակ էր, արդեն իսկ քաշքշոց էր սկսվել:

 

Հիշեցնենք, որ Կոմիտաս փողոցի թիվ 5ա, 3 և 7 շենքերի բնակիչներն արդեն 4 տարի է՝ պայքարում են բավական խիտ կառուցապատված այդ տարածքում ևս մեկ բարձրահարկի կառուցման դեմ, որն իրականացնում է «Լիբեր» ՍՊԸ-ն: