Մալայզիայում տուրիստական ավտոբուսն ընկել է ձորը. 30 զոհ
Մալայզիայում տուրիստական ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դա տեղի է ունեցել լեռնային տեղանքում, երբ ավտոբուսը շարժվում էր մայրաքաղաք Կուալա Լումպուր:
Ավտոբուսում 49 մարդ է եղել: Փրկարարներին հաջողվել է իջնել 30 մ-անոց ձորը և վերամբարձ կռունկի միջոցով փրկել 16 մարդու:
Մյուս՝ հնարավոր է վիրավոր զբոսաշրջիկները որոնվում են:










