Wikileaks-ի հետ համագործակցած Բրեդլի Մենինգը դատապարտվեց 35 տարվա ազատազրկման
Ամերիկյան բանակի նախկին շարքային Բրեդլի Մենինգը, ով համագործակցել էր WikiLeaks կայքի հետ՝ տվյալներ տրամադրելով, դատապարտվել է 35 տարվա ազատազրկման, հայտնում է RT-ն:
25-ամյա Մենինգը բանտից դուրս կգա արդեն 60 տարեկանում, նա իրավունք չի ունենա ներում հայցել մինչև բանտում չանցկացնի ժամկետի 1/3-րդը:
Մենինգին 90 տարվա ազատազրկում էր սպառնում, դատախազները 60 տարի էին պահանջում:
Ռազմական դատարանը Մենինգին մեղավոր է ճանաչել լրտեսության և պետական սեփականության հափշտակման համար:










