Եգիպտոսի դատարանն ազատ է արձակել Մուբարաքին

17:17 • 21.08.13

Եգիպտոսի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ինչը նշանակում է, որ վերջինս կարող է լքել բանտն օրվա ընթացքում, քանի որ այլևս չկան նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքեր, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

 

Դատարանը քննել է 85-ամյա Մուբարաքի գործը, ով մեղադրվում էր 2011 թվականի ապստամբության ժամանակ, որը հանգեցրեց նրա ռեժիմի տապալմանը, ցուցարարներին սպանելու հրաման տալու համար:

 

Մուբարաքն անցած տարի ցմահ բանտարկության էր դատապարտվել: Դատարանը, սակայն, վերաքննել է նրա գործը: