«Զոմբի աղավնիները» խուճապ են առաջացրել Ռուսաստանում
Մի շարք ռուսաստանցիներ ահազանգել են իշխանություններին՝ հայտնելով Մոսկվայում աղավնիների տարօրինակ վարքի մասին, գրում է The Independent-ը:
«Զոմբի աղավնիներ» անունը ստացած թռչունների մասին ավելի շատ խոսել և լուսանկարներ են տարածել Twitter սոցկայքում: Ըստ այդմ՝ թռչունները շատ անտարբեր են ու չեն վախենում մարդկանցից, շատ բաների չեն արձագանքում: Նրանք նաև կորցնում են հավասարակշռությունն ու ընկնում:
Խուճապի մեջ հայտնված մոսկվացիները երևույթն անվանել են «թռչնային ապոկալիպսիս»:
Մոսկվայի փոխքաղաքապետն ասել է, որ թռչունները հիվանդ են, և նրանց տարօրինակ վարքի պատճառը դա է, սակայն մարդկանց հիվանդությունը չի փոխանցվում:
Ավելի վաղ, սակայն, հակառակ պնդումն էր արվել:










