Ֆիլիպիններում մոլեգնող արևադարձային փոթորիկի հետևանքով 7 մարդ է զոհվել
Առնվազն 7 մարդ է զոհվել Ֆիլիպիններում մոլեգնող փոթորիկի հետևանքով: Մայրաքաղաքի փողոցների մեծ մասը ծածկվել է ջրով, հայտնում է BBC-ն՝ տեղի իշխանություններին հղումով:
Մանիլայում փակվել են բոլոր դպրոցները, շուկան դադարեցրել է առևտուրը:
Լուսոն արշիպելագի խոշորագույն կղզու տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները՝ տեղափոխվելով էվակուացիոն կենտրոններ:










