Ստեփանավանում խանութ են թալանել՝ պատճառելով 4 մլն դրամի վնաս

12:34 • 21.08.13

Ոստիկանության Ստեփանավանի բաժին օգոստոսի 20-ին՝ ժամը 16.00-ին, դիմել է 1965 թ. ծնված Վերգինե Օ.-ն և հաղորդում է տվել, որ նույն օրը գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Կամոյի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող դեռևս չգործող հագուստի իր խանութից գողացել են տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիքներ և այլ իրեր` պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս:

 

Նույն օրը, ժամը 21.45-ին, քննչական բաժանմունքից գրություն է ստացվել, որ Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը նույն օրը գիշերը, պատուհանը բացելով, կատարել են 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և Երևան քաղաքի բնակիչ ոմն Արամ:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Արամի անձը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: