Վանաձորում վրաերթի են ենթարկել 23-ամյա աղջկա

12:38 • 21.08.13

«ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 20-ին՝ Ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա։

 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: