Ռուսաստանը թույլ չի տվել Greenpeace-ի նավին Արկտիկա մտնել
Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստները հայտարարում են, որ Ռուսաստանը թույլ չի տվել, որ իրենց Arctic Sunrise նավն Արկտիկա մտնի, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Բնապահպանները հայտարարել են, որ իրենց նավին արգելել են անցնել Հյուսիսային ծովային ճանապարհով՝ որոշումը բացատրելով սառույցների միջով լողալու համար Arctic Sunrise-ի բավականաչափ ամուր չլինելով:
Մինչդեռ, Greenpeace-ում նշում են, որ 400-ից ավելի նավ, որոնք ամրության ավելի ցածր աստիճան ունեն, թույլտվություն են ստացել շարժվել Հյուսիսային ծովային ճանապարհով:
«Սա թույլ քողարկված փորձ է խանգարել խաղաղ բողոքը»,- ասել է կազմակերպության ակտիվիստ Քրիստի Ֆերգյուսոնը:










