Սիրիայում դարձյալ քիմիական զենք է կիրառվել. լրատվամիջոցներ
Սիրիայի ընդդիմությունը կառավարությանը մեղադրել է քիմիական զենք կիրառելու համար, տեղեկացնում է Взгляд-ը։
Ըստ ընդդիմության տարածած տեղեկատվության՝ կառավարական զորքերը քիմիական զենք են կիրառել Դամասկոսի՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանները ռմբակոծելու ժամանակ։
Reuters-ը, իր հերթին, գրում է, որ սիրիացի ակտիվիստները Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերին մեղադրել են քիմիական զենքի կիրառման համար։
Ավելի վաղ բազմաթիվ զոհերի մասին տեղեկություն էր հաղորդվել «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության Twitter-ի միկրոբլոգում։
Իսկ հեռուստաընկերության կայքում այդ մասին տեղեկատվություն չկա։
Կիրակի օրը պարզ էր դարձել, որ ՄԱԿ-ի փորձագետները ժամանել են Սիրիա՝ քիմիական զենքի կիրառման փաստն ուսումնասիրելու համար։










