Տիգրան Խզմալյանը ազատ է արձակվել, նրա փոխարեն Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք են տանում այլ ակտիվիստների
Կոմիտաս 5ա հասցեում բնակիչների բողոքի ակցիային մասնակցող Տիգրան Խզմալյանը, ով ժամեր առաջ բերման էր ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, ազատ է արձակվել: Բայց նրա փոխարեն բաժանմունք են բերում այլ ակտիվիստների, այդ թվում՝ երակները կտրած Անուշավան Պետրոսյանին՝ ուղիղ հիվանդանոցից:
Այս մասին Tert.am-ին ասաց Տիգրան Խզմալյանը՝ ավելացնելով.
«Ինձ ազատ են արձակում, բայց բերում են մեր ընկերներին, ես չեմ կարող խոսել»:
Ռեժիսորը նաև ավելացրեց, որ Արաբկիրի բաժանմունքում պահվել է երեք ժամ, քանի որ «այդքան է վարչական ձերբակալման կամ, չգիտեմ ինչի, ժամկետը: Ու լրացրեցին, որ ոչ մի բան չեմ ստորագրել ու բաց թողեցին»:










