Սյունիքի նախկին մարզպետը դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին՝ զրպարտության հոդվածով: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սամվել Հարությունյանը:
Նշենք, որ նախկին մարզպետի մասին Սամվել Հարությունյանը մի շարք փաստեր է ներկայացրել հանրությանը, որոնք, ինչպես ինքն է ասում, ապացուցում են Սուրիկ Խաչատրյանի ոճրագործությունները:
Իրեն դատի տալու մասին նա մանրամասներ է ներկայացրել aravot.am-ին՝ ասելով, որ Սուրիկ Խաչատրյանն իրենից պահանջել է 1,5 մլն դրամ:
Նա նաև հանդես է եկել կոչով՝ «լիսկայությունը» նետել աղբանոց և ասել, որ դատարանն ունի այդ հնարավորությունը՝ դրսևորելու անաչառ վերաբերմունք. «արդար վճռով ամբողջությամբ մերժելու Լիսկայի ապօրինի պահանջները և իր կարևոր ավանդն ունենալու հայոց հասունացող սրբազան պայքարում»:
Tert.am-ի հետ զրույցում Սամվել Հարությունյանը խոստացավ իր հայտարարության և կոչի մասին մանրամասն խոսել եկող շաբաթ:










