«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն

14:48 • 22.08.13

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, ըստ որի՝ կուտակային կենսաթոշակի համակարգում ընդգրկվող այն քաղաքացիները, ովքեր դեռևս չեն ընտրել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, նրանց փոխարեն կկատարվի ընտրություն, և կնվազեն մասնակիցների ռեեստր վարողի ծախսերը:


Նաև որոշվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի ընդունումից բխող օրենքի փոփոխությունը տարածել կամավոր պարտադիր կուտակային բաղադրիչին միացած մասնակիցների վրա: Համակարգին կամավոր միացածները պարտավոր են ամսական կատարել կուտակային վճար՝ 5000 դրամի չափով:


Oրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ավելացումներ կամ եկամուտների էական նվազեցումներ չեն նախատեսվում: