Որպես բողոքի նշան երակները կտրած Կոմիտաս 5ա-ի բնակչին ծեծի են ենթարկել
Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Կոմիտաս 5ա-ի կառուցապատողը անցել է ֆիզիկական բռնության մեթոդների։
Ականատեսների վկայությամբ՝ տարածք այցելած փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի վարորդը և չպարզված մեկը դաժան ծեծի են ենթարկել Անուշավան Պետրոսյանին:
Նույն տեղեկությունը և ծեծի ենթարկված Անուշավան Պետրոսյանի լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:










