Արգենտինայի դեսպանը Բրիտանիայի վարչապետին անհեռատես է անվանել
Արգենտինայի սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվել է Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների վիճելի թեման, Լոնդոնում Արգենտինայի դեսպան Ալիսյա Կաստրոն կոշտ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մասին, գրում է Взгляд-ը:
«Վարչապետ Քեմերոնն այնքան անհեռատես էր և այնքան անարդյունավետ, որ երբ ընտրեցին (արգենտինացի) Բերգոլյոյին Հռոմի պապ, նա հայտարարեց, թե Բերգոլյոն 2012 թվականին պատմական ելույթ է ունեցել Մալվինների մասին»,- մեջբերում են ԶԼՄ-ները:
Այդ կերպ Կաստրոն մեկնաբանել էր Քեմերոնի մարտին արած հայտարարությունն այն մասին, որ Խորխե Բերգոլյոն սխալվում էր՝ խոսելով Մեծ Բրիտանիայի՝ Մալվինները «զավթելու» մասին:
Դիվանագետի խոսքերի՝ մամուլում հայտնվելուց քիչ անց Մեծ Բրիտանիայում Արգենտինայի դեսպանատունը հայտարարել է, որ Կաստրոյի խոսքերը համատեքստից դուրս են մեջբերվել, և նա չի ցանկացել վիրավորել Քեմերոնին:
«Եթե այդ մեկնաբանությունները ճիշտ են, ապա դրանք բացարձակ աննրբանկատ են: Մենք այժմ փորձում ենք ճշտել փաստերն Արգենտինայի դեսպանությունից»,- հայտարարել են բրիտանական արտգործնախարարության ներկայացուցիչները:










