Բորիս Բերեզովսկիի աղջիկը ցանկանում է տնօրինել հոր ունեցվածքը

18:53 • 22.08.13

Ռուս գործարար Բորիս Բերեզովսկիի աղջիկը՝ Եկատերինան, դիմել է Բրիտանիայի դատարան՝ իր հոր ունեցվածքը ժամանակավորապես տնօրինելու իրավունք ստանալու համար, հայտնում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:


Մահից մի քանի օր առաջ Բերեզովսկին փաստաթուղթ է կազմել, որում 5 հոգու անուններ է նշել, ովքեր, ըստ նրա կտակի, կարող են դառնալ իր ունեցվածքի տնօրինողները։ Փաստաթղթում նշված է նաև նրա դստեր Եկատերինայի անունը:


Սակայն մինչ այժմ 5 անձանցից ոչ ոք չի ներկայացել, ինչի հետևանքով էլ դատարանը գործարարի ունեցվածքի ժամանակավոր տնօրինող է նշանակել Grant Thornton աուդիտորական ընկերությանը:


Դատարանը կքննարկի Եկատերինա Բերեզովսկիի հայցը սեպտեմբերի 4-ին: Պարբերականի տվյալներով՝ «Աերոֆլոտ» ընկերությունը մտադիր է բողոքել հանգուցյալ գործարարի ունեցվածքի տնօրինողի փոփոխության դեմ:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերբիայում Բորիս Բերեզովսկիի ունեցվածքի վրա սահմանված ենթադրյալ կալանքը հանվել է: