Չինաստանում բրոքերը 3,8 մլրդ դոլարի սխալ գործարք է կատարել
Չինական Everbright Securities բրոքերային ընկերության նախագահն ազատվել է աշխատանքից սխալմամբ 3,8 մլրդ դոլարի գործարք կատարելու պատճառով, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:
Everbright Securities ընկերությունից չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Չինաստանի ֆոնդային շուկայի կարգավորողները մանրամասն կուսումնասիրեն համակարգչային ծրագիրը, որը խափանում է առաջացրել բրոքերային ընկերության աշխատանքում:
Սխալ գործարքի հետևանքով իշխանություններն արգելել են ընկերությանը գործարքներ կնքել:
Everbright Securities-ը China Everbright Group պետական հոլդինգի դուստր ընկերությունն է:










