Վանաձորում ազատամարտիկները հավաք են անցկացրել

20:20 • 22.08.13

Վանաձորի Հայքի հրապարակում այսօր հավաք են կազմակերպել Արցախյան պատերազմի ազատամարտիկները, ովքեր անժամկետ նստացույց են հայտարարել և պատրաստվում են հանդես գալ ի պաշտպանություն բոլոր ազատամարտիկների և պատերազմում զոհվածների ընտանիքների, տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքը:

 

Ազատամարտիկներ հայտարարել են, որ այլևս չեն հանդուրժելու պետական բարձիթողի իրավիճակը: Նրանք ներկայացրել են իրենց պատմությունները և պահանջել կատարել իրենց ներկայացրած պահանջները:

 


Ազատամարտիկների հավաքին մասնակցել է նաև Գյումրեցի ազատամարտիկ Վասիլյանի ջոկի զինվոր Յուրիկ Աթոյանը, ով ներկայացրել է ազատամարտիկների հանդեպ «պետական անմարդկային քաղաքականությունը, ազատամարտիկների վատ ֆինանսական վիճակը և ղեկավարության անհարգալից վերաբերմունքը»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։