ԱՄՆ-ն սառեցրել է «Հեզբոլահ» շարժման ղեկավարների հաշիվները
ԱՄՆ-ն սառեցրել է «Հեզբոլլահ» լիբանանյան զինված շարժման 4 ղեկավարների բանկային հաշիվները, հայտնում է Associated Press-ը:
Ըստ լրատվականի՝ հաշիվների սառեցումը պատժամիջոց է, որը կիրառվել է, քանի որ այդ անձինք Լիբանանի տարածքից դուրս ահաբեկչական գործողություններ էին ձեռնարկում:
Այսօր ավելի վաղ «Հեզբոլլահը» Լիբանանից հրթիռակոծել էր Իսրայելի տարածքը:
ԵՄ-ն «Հեզբոլլահին» դասում է ահաբեկչական կազմակերպությունների թվին:










