Իրավապաշտպանները կոչ են անում Եգիպտոսին հետաքննել եկեղեցիների վրա հարձակումների դեպքերը
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խորհուրդ է տվել Եգիպտոսի իշխանություններին հետաքննել հաղորդումներն այն մասին, որ անվտանգության ուժերը գրեթե բացակայել են և չեն միջամտել եկեղեցիների վրա հարձակումների ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրավապաշտպանները նշում են, որ «Մուսուլման եղբայրներ» շարժման աջակիցների բողոքի ցույցերը դաժանորեն ցրելուց ի վեր տեղի է ունեցել հարձակում առնվազն 42 եկեղեցու վրա:
Կազմակերպությունը նաև կոչ է արել «Մուսուլման եղբայրների» առաջնորդներին ոչ միայն քննադատել հարձակումները, այլև ասել իրենց հետևորդներին, որպեսզի նրանք դադարեցնեն բռնություն հրահրել։










