Հնդկաստանի ամենահարուստ մարդը մոտ 6 մլրդ դոլար է կորցրել ռուփիի փոխարժեքի նվազման պատճառով

12:06 • 22.08.13

Հնդկական ռուփիի փոխարժեքի կտրուկ նվազումը Հնդկաստանի ամենահարուստ մարդուն՝ Մուկեշ Ամբանիին, արժեցել է իր կարողության 24 տոկոսը, գրում է Interfax.ru-ն:

 

Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Ամբանին, որը ղեկավարում է Reliance Industries Ltd.-ի տնօրենների խորհուրդը, 2013 թվականի մայիսի 1-ից ի վեր կորցրել է 5,6 մլրդ դոլար: Արդյունքում նրա ակտիվների արժեքը կրճատվել է մինչև 17,5 մլրդ դոլար:

 

Վերջին ամսում հնդկական ռուփին աշխարհի առաջատար արժույթների թվում ամենավատ դինամիկան է գրանցել: Հինգշաբթի օրը հնդկական ռուփիի փոխարժեքը նվազել է 1,9 տոկոսով՝ հասնելով պատմական նվազագույն մակարդակի՝ ամերիկյան 1 դոլարի դիմաց 65,275 ռուփի: