Ռուսական ռմբակոծիչները խախտել են Ճապոնիայի օդային տարածքը. երկրի պատասխանը չի ուշացել
Ճապոնիան հայտարարել է, որ Ռուսաստանի օդուժին պատկանող ռմբակոծիչները խախտել են իր օդային տարածքը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Տու-95 տիպի երկու ռուսական ռմբակոծիչներ մտել են Ճապոնիայի օդային տարածք՝ Օկինոսիմա կղզու մոտակայքում։
Չնայած ռուսական ինքնաթիռները 100 վայրկյանի ընթացքում դուրս են եկել այդ գոտուց, Ճապոնիան հասցրել է երկինք բարձրացնել 4 հատ F-2 տիպի կործանիչներ՝ ռուսական ռմբակոծիչներն իջեցնելու համար։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ սա ռուսական ինքնաթիռների կողմից օդային տարածքի առաջին խախտումն է՝ այս տարվա փետրվարից ի վեր։










