Լատինամերիկյան երկրների ղեկավարների կապի միջոցները կոտրվում են և վերահսկվում. Էկվադորի նախագահ
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է, որ իր, ինչպես նաև Հարավային Ամերիկայի այլ ղեկավարների էլեկտրոնային փոստերի հասցեները կոտրվել են, իսկ հեռախոսազրույցները՝ գաղտնալսվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք շարունակում ենք հետաքննությունը՝ պարզելու համար, թե ով է կանգնած այդ զանգվածային լրտեսման հետևում, որը տարբեր է նրանից, ինչը բացահայտել էր Սնոուդենը»,- հայտնել է Կորեան:
Նա հավելել է, որ լրտեսման ապացույցներ կան, «դրանք պարզապես ենթադրություններ չեն»:
Միևնույն ժամանակ, Կորեան չի հայտնել, թե որ երկիրն է կամ որ խմբավորումը պատասխանատու նման գործողությունների իրականացման համար:










