Մահացու պատահար Շիրակի մարզում. ՌԴ զորամասի սպան վրաերթի է ենթարկել հետիոտնին

12:11 • 22.08.13

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչ, 30-ամյա Վաղինակ Գ-ն Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենայով Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Արտյոմ Մ-ին:


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: Քանի որ Mercedes-ի վարորդ Վաղինակ Գ-ն ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ Զինված ուժերում, փաստի առթիվ քննությունը վարելու է ՌԴ զինվորական դատախազությունը: